Jeremiah 48:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Բայց ահա օրեր կու գան, կ’ըսէ Տէրը, Երբ փոխադրողներ պիտի ղրկեմ Զանիկա պիտի փոխադրեն, Անոր ամանները պիտի պարպեն, Տիկերը կտոր կտոր պիտի ընեն։
Armenian 2018
Ահա, ուրեմն, օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ ես փոխադրողներ կուղարկեմ, և նրանք կփոխադրեն նրան. նրա անոթները կդատարկեն և նրա կարասները կկոտրտեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ուրեմն ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ ես նորա համար փոխադրողներ կ'ուղարկեմ, եւ նորանք կը փոխադրեն նորան, եւ նորա ամանները կ'դարտակեն եւ նորա տիկերը կ'պատառոտեն։
Armenian Eastern Bible 1994
«Իր մանկութիւնից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապաւինել, ամանից աման չէր թափուել եւ գերութեան չէր գնացել,
Armenian NEA
Ահա թե ինչու օրեր պիտի գան,- ասում է Տերը,- ու ես մարդիկ պիտի ուղարկեմ նրա մոտ, որոնք պիտի խոնարհեցնեն նրան, նրա անոթները պիտի մանրեն ու նրա ամանները փշրեն։