Jeremiah 48:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ո՛վ անոր բոլորտիքը եղողներ, ամէնքդ անոր վրայ ողբացէ՛ք Ու ըսէք դուք՝ որ անունը գիտէք. ‘Զօրութեան գաւազանը, փառքի ցուպը, Ի՜նչպէս կոտրեցաւ’։
Armenian 2018
Ողբացե՛ք նրա վրա, նրա շրջակայքի բոլո՛ր մարդիկ և նրա անունը բոլո՛ր իմացողներ, ասացե՛ք. “Ինչպե՜ս կոտրվեց զորության գավազանը՝ փառքի ցուպը”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ողբացէք նորա վերայ, ով բոլոր նորա շրջակայքը, եւ ով բոլոր նորա անունը գիտացողներ, ասեցէք, Ի՜նչպէս կոտրուեցաւ զօրութեան գաւազանը՝ փառաց ցուպը։
Armenian Eastern Bible 1994
Մովաբի օրհասը մօտ է, եւ ձախորդութիւնները մեծ արագութեամբ նրա վրայ են գալիս:
Armenian NEA
Բոլորդ, որ նրա շուրջն եք, ցնցվե՛ք նրանով. ամենքդ, որ գիտեք նրա անունը, ասացե՛ք. “Ինչպե՞ս խորտակվեց գեղեցիկ ցուպը՝ մեծարանքի գավազանը”։