Jeremiah 48:36 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այս պատճառով իմ սիրտս Մովաբին համար սրինգներու պէս պիտի հնչէ Ու Կիրհարէսին մարդոցը համար ալ իմ սիրտս սրինգներու պէս պիտի հնչէ. Վասն զի անոնց ստացած հարստութիւնը կորսուեցաւ։
Armenian 2018
Ուստի Մովաբի համար սիրտս հնչում է սրինգների պես, Կիրհարեսի մարդկանց համար իմ սիրտը հնչում է սրինգների պես, որովհետև այն հարստությունը, որ վաստակել էին, ոչնչացել է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սորա համար սիրտս հնչում է սրինգների պէս Մովաբի վերայ, եւ իմ սիրտը Կիրհարեսի մարդկանց վերայ հնչում է սրինգների պէս, սորա համար այն հարստութիւնը, որ արել էին, փչանում է։
Armenian Eastern Bible 1994
Կորստեան պիտի մատնեմ Մովաբը, - ասում է Տէրը, - որ բագիններն էր բարձրանում եւ խնկարկում օտար աստուածներին:
Armenian NEA
Դրա համար էլ իմ սիրտն իբրև փող գոչում է Մովաբի վրա, սիրտն իմ՝ իբրև շեփորի ձայն, ուղղված է այն մարդկանց, որոնք ընկած են պատերի տակ։ Դրա համար էլ ինչ հարստություն որ ուներ, մարդկանց ձեռքով պիտի կորչի։