Jeremiah 48:39 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
‘Ի՜նչպէս կոտրեցաւ Մովաբը, Ի՜նչպէս ամօթով կռնակ դարձուց’, պիտի ըսեն ու ողբան։ Մովաբ ամէն իր բոլորտիքը եղողներուն՝ Խայտառակութեան ու սոսկումի պատճառ պիտի ըլլայ»։
Armenian 2018
“Ինչպե՜ս փշրվեց, ինչպե՜ս են ողբում, ինչպե՜ս է Մովաբն ամոթով թիկունք դարձրել”։ Մովաբն իր բոլոր շրջապատողների համար հեգնանքի առարկա ու արհավիրք պիտի լինի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ի՜նչպէս կոտրուեցաւ. ոռնում են. ի՜նչպէս է Մովաբը մէջքը դարձնում ամօթով. եւ Մովաբը ծաղր ու սոսկում պիտի լինի բոլոր իրան շրջապատողների համար։
Armenian Eastern Bible 1994
Մովաբի բոլոր տանիքներին ու նրա հրապարակներում ամբողջովին լաց ու կոծ է լինելու:Ես փշրեցի Մովաբը ինչպէս մի աման, որ
Armenian NEA
Ինչպե՜ս այլակերպվեց, ողբացե՛ք, ինչպե՜ս իր թիկունքը դարձրեց ամոթալի ու ծաղրելի դարձավ, և նրան քինախնդիր եղան իրեն շրջապատողները»։