Jeremiah 48:45 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
« Ուժէն փախչողները՝ ՝ Եսեբոնի հովանիին տակ կայնեցան. Բայց Եսեբոնէն կրակ Ու Սեհոնի մէջէն բոց ելաւ Եւ Մովաբին ծայրը Ու աղաղակողներուն գագաթը կերաւ։
Armenian 2018
Ուժասպառ գաղթականները Եսեբոնի հովանու տակ են կանգնում, որովհետև Եսեբոնից կրակ դուրս եկավ, իսկ Սեհոնի միջից՝ բոց, և կերավ Մովաբի ճակատը և աղմկարարների գագաթը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եսեբոնի հովանումը կանգնում են ուժը գնացած փախստականները. բայց կրակ դուրս եկաւ Եսեբոնից եւ Սեհոնի միջից՝ բոց, եւ կերաւ Մովաբի ծայրը եւ աղմուկի որդկանց գագաթը։
Armenian Eastern Bible 1994
ու նա, որ փախուստ է տալու սարսափից, պիտի ընկնի վիհը, իսկ վիհից ելնողը պիտի բռնուի որոգայթի մէջ, քանզի այն տարին,
Armenian NEA
Որոգայթից փախչողները հասան Եսեբոնի տանիքների տակ, բայց Եսեբոնից կրակ դուրս եկավ, ու Սեհովն քաղաքից՝ բոց, լափեց Մովաբի իշխաններին և հարվածեց ամովնացիներին։