Jeremiah 48:8 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ ամէն քաղաքի վրայ կործանողը պիտի գայ Ու քաղաք մը պիտի չազատի. Հովիտը պիտի կորսուի ու դաշտը պիտի աւերուի, Ինչպէս Տէրը ըսաւ։
Armenian 2018
Եվ կործանողը պիտի գա ամեն քաղաքի դեմ, և ոչ մի քաղաք չպիտի ազատվի. հովիտը պիտի ոչնչանա, և դաշտը բնաջնջվի, ինչպես Տերն է ասել»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ պիտի գայ կործանողը ամեն քաղաքի վերայ, եւ ոչ մի քաղաք պիտի չ'պրծնէ, եւ հովիտը պիտի փչանայ եւ դաշտը աւերուի, որն որ ասել է Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Յոյսդ դրել էիր քո ամրոցների վրայ, բայց պիտի վրայ հասնեն նեղութիւնները, ու դու պիտի բռնուես: Քամոսը գերի պիտի գնայ
Armenian NEA
Միանգամից կործանում պիտի հասնի բոլոր քաղաքներին, մի քաղաք անգամ չպիտի փրկվի, բնակիչը պիտի ոչնչանա, դաշտեցին՝ բնաջնջվի»։ Այսպես է ասում Տերը.