Jeremiah 49:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ահա անիկա առիւծի պէս ամուր բնակարանի վրայ պիտի ելլէ Յորդանանի ջուրերուն յորդելէն. Բայց անոր վրայէն շուտով պիտի փախցնեմ զանիկա Եւ ո՞վ է այն ընտրեալը, որ անոր վրայ դնեմ. Վասն զի ինծի նման ո՞վ կայ Ու ինծի հետ ո՞վ պիտի վիճաբանի՝ ՝ Եւ ո՞վ է այն հովիւը, որ իմ առջեւս պիտի կենայ։
Armenian 2018
Ահա Հորդանանի թավուտներից առյուծի պես պիտի բարձրանա ապահով փարախի դեմ, որովհետև նրան ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից։ Եվ ո՞վ է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ո՞վ է ինձ նման, և ո՞վ պիտի նշանակի իմ ժամանակը. ո՞վ է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահա առիւծի պէս վեր պիտի գնայ Յորդանանի փառքիցը ամուր բնակարանը. որովհետեւ մի վայրկեանում պիտի փախցնեմ նորան նորա վերայից, եւ ո՞վ է ընտրուած, որ նորա վերայ դնեմ, որովհետեւ ո՞վ է ինձ նման, եւ ո՞վ կ'որոշէ իմ ժամանակը, եւ ո՞վ է այն հովիւը, որ կանգնէր իմ առաջին։
Armenian Eastern Bible 1994
Ինչպէս Սոդոմն ու Գոմորը եւ նրանց բնակիչները կործանուեցին, - ասում է Տէրը, - այնպէս էլ մարդ չպիտի նստի նրա մէջ,
Armenian NEA
Ահա իբրև առյուծ՝ թշնամին Հորդանանի միջից դուրս պիտի գա դեպի Եթեմմա վայրը, որպեսզի արագորեն հալածական դարձնեմ նրանց այնտեղից։ Ո՞վ է այնտեղ ընտրյալը, որ այցի գամ նրան, կամ ո՞վ կհամարձակվի ելնել իմ դեմ, ո՞վ է այն հովիվը, որ կկանգնի իմ առջև»։