Jeremiah 49:30 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Փախէ՛ք, շուտով հեռացէ՛ք, խորունկ տեղեր բնակեցէ՛ք, Ո՛վ Հասորի բնակիչներ, կ’ըսէ Տէրը, Վասն զի Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Ձեզի դէմ բան մը ծրագրեց Ու ձեզի դէմ դիտաւորութիւն մը մտածեց։
Armenian 2018
Փախե՛ք, արա՛գ հեռացեք, խորքերո՛ւմ բնակվեք, ո՛վ Հասորի բնակիչներ,- ասում է Տերը,- որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ձեր դեմ խորհուրդ է խորհել և ձեր դեմ մի մտադրություն մտածել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Փախէք, շատ վազեցէք, խորերը մտէք բնակուելու, ով Հասորի բնակիչներ, ասում է Տէրը, որովհետեւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը ձեզ դէմ խորհուրդ է խորհել, եւ ձեզ դէմ մտածմունք է մտածել։
Armenian Eastern Bible 1994
Կեդարի մասին
Armenian NEA
Արա՛գ փախեք, ապրելու համար թաքստոցնե՛րը մտեք, ո՛վ ապարանքի բնակիչներ,- ասում է Տերը,- որովհետև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան ձեր մասին խորհուրդ է խորհել, խորհել է խորհուրդ քո դեմ։