Jeremiah 49:37 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու Եղամացիները իրենց թշնամիներուն առջեւ Եւ իրենց հոգին փնտռողներուն առջեւ պիտի վախցնեմ Ու անոնց վրայ պատուհաս պիտի բերեմ, Այսինքն իմ սաստիկ բարկութիւնս, կ’ըսէ Տէրը։ Եւ անոնց ետեւէն սուր պիտի ղրկեմ, Մինչեւ զանոնք հատցնեմ։
Armenian 2018
Եվ ես Եղամին պիտի զարհուրեցնեմ իրենց թշնամիների առաջ ու նրանց կյանքը փնտրողների առաջ և նրանց վրա չարիք պիտի բերեմ՝ իմ բարկության բորբոքումը,- ասում է Տերը.- նրանց հետևից սուրը պիտի ուղարկեմ, մինչև որ սպառեմ նրանց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես պիտի վախեցնեմ Եղամին իրանց թշնամիների առաջին. եւ նորանց հոգիները պահանջողների առաջին, եւ նորանց վերայ ձախորդութիւն պիտի բերեմ՝ իմ բարկութեան բորբոքումը, ասում է Տէրը, եւ նորանց ետեւից պիտի ուղարկեմ սուրը, մինչեւ որ նորանց վերջացնեմ։
Armenian Eastern Bible 1994
Ելամի մասին
Armenian NEA
Նրանց պիտի սարսափեցնեմ իրենց թշնամիների առաջ, որոնք պահանջում էին նրանց հոգիները։ Նրանց վրա պիտի բերեմ իմ բարկությունն ու ցասումը,- ասում է Տերը,- և իմ սուրը պիտի արձակեմ նրանց հետևից, մինչև որ այն իսպառ ջնջի նրանց։