Jeremiah 5:31 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Մարգարէները ստութեամբ մարգարէութիւն կ’ընեն, Քահանաները անոնց ձեռքով կ’իշխեն։ Իմ ժողովուրդս այսպէս կ’ախորժի, Բայց ի՞նչ պիտի ընէք, երբ ասոնց վախճանը հասնի ։
Armenian 2018
Մարգարեները ստությամբ են մարգարեանում, քահանաներն իշխում են մարգարեների իշխանությամբ, և իմ ժողովուրդը սա է սիրում. բայց ի՞նչ եք անելու, երբ վախճանը գա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մարգարէքը սուտ են մարգարէանում, եւ քահանաները իշխում են նորանց ձեռովը. եւ իմ ժողովուրդն էլ այսպէս է սիրում. բայց վերջը ի՞նչ պիտի անէք։
Armenian Eastern Bible 1994
Մարգարէները սուտ մարգարէութիւն են անում, քահանաները ծափահարում են նրանց, եւ իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ էք
Armenian NEA
Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։