Jeremiah 51:23 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Հովիւը եւ անոր հօտը քեզմով պիտի կոտորեմ, Երկրագործն ու անոր եզներուն զոյգը քեզմով պիտի կոտորեմ, Կուսակալներն ու նախարարները քեզմով պիտի կոտորեմ։
Armenian 2018
Եվ քեզնով կջախջախեմ հովվին ու իր հոտը, քեզնով կջախջախեմ երկրագործին ու նրա եզների զույգին, կուսակալներին ու նախարարներին քեզնով կջախջախեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քեզանով կ'ջարդեմ հովիւն ու իր հօտը, եւ քեզանով երկրագործն ու նորա զոյգ եզինքը կ'ջարդեմ, եւ կուսակալներն ու նախարարները կ'ջարդեմ քեզանով.
Armenian Eastern Bible 1994
Քո միջոցով պիտի ոչնչացնեմ հովուին ու նրա հօտը, քեզնով հողագործին ու նրա հողագործութիւնը պիտի ոչնչացնեմ,
Armenian NEA
Քո միջոցով պիտի ոչնչացնեմ հովվին ու նրա հոտը, քեզնով պիտի ոչնչացնեմ հողագործին ու նրա հողագործությունը, քեզնով պիտի ոչնչացնեմ քո զորավարներին ու զորագլուխներին։