Jeremiah 51:30 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բաբելոնի զօրաւոր մարդիկը պատերազմէն դադարեցան Եւ բերդերու մէջ բնակեցան. Ուժերնին հատաւ, կիներու պէս եղան։ Անոր բնակարանները այրուեցան, անոր նիգերը կոտրուեցան։
Armenian 2018
Բաբելոնի պատերազմիկները դադարեցին պատերազմելուց, իրենց ամրոցներում մնացին, նրանց ուժը սպառվեց, կանանց պես դարձան. նրա բնակարաններն այրվեցին, նրա նիգերը կոտրվեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դադարեցին Բաբիլոնի տղամարդիկը պատերազմելուց, բերդերում բնակուեցին, նորանց ոյժը կտրուեցաւ, կանայք դառան. նորա բնակարանները այրեցին, կոտրուեցան նորա նիգերը։
Armenian Eastern Bible 1994
աւերածութեան ենթարկելու համար բաբելացիների երկիրը, որպէսզի այնտեղ բնակութիւն չլինի:
Armenian NEA
Բաբելոնի քաջամարտիկները պատերազմից հետ կանգնեցին, մնացին պաշարման մեջ, բեկվեց նրանց զորությունը, նրանք դարձան կանանց նման, հրդեհի մատնվեցին նրանց տները, ջարդվեցին դրանց փականքները։