Jeremiah 51:48 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն երկինք ու երկիր եւ բոլոր անոնց մէջ եղածը Բաբելոնի վրայ պիտի խնդան, Վասն զի աւերողները հիւսիսէն պիտի գան, կ’ըսէ Տէրը։
Armenian 2018
Այն ժամանակ երկինքն ու երկիրը և ամեն ինչ, որ կա նրանցում, պիտի ցնծությամբ աղաղակեն Բաբելոնի համար, որովհետև ավերողները հյուսիսից են գալիս նրա դեմ,- ասում է Տերը։-
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ պիտի ցնծան Բաբիլոնի վերայ երկինքն ու երկիրը, եւ ամեն ինչ որ կայ նորանցում, որովհետեւ աւերողները հիւսիսից գալիս են նորա համար, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Դրա համար էլ, ահա, օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - երբ ես պիտի պատժեմ բաբելացիների կուռքերին, եւ նրա ողջ երկիրն
Armenian NEA
Այն ժամանակ Բաբելոնի վրա պիտի ցնծան երկինք ու երկիր և նրանցում եղած ամեն ինչ, քանի որ հյուսիսից պիտի գան նրան թշվառացնողները,- ասում է Տերը,-