Jeremiah 52:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քաղդէացիները Տէրոջը տանը մէջ եղող պղնձէ սիւներն ու մեքենովթները ու Տէրոջը տանը մէջ եղող պղնձէ ծովը կտոր կտոր ըրին ու անոնց բոլոր պղինձը Բաբելոն տարին։
Armenian 2018
Քաղդեացիները կոտրատեցին Տիրոջ տան պղնձե սյուները, նաև պատվանդանները և պղնձե ծովը, որ Տիրոջ տանն էր, և նրանց ամբողջ պղինձը Բաբելոն տարան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն պղնձի սիւները, որ Տիրոջ տանն էին, նաեւ մեքենովթները եւ պղնձի ծովը, որ Տիրոջ տանն էր, կոտրատեցին Քաղդէացիք, եւ նորանց բոլոր պղինձը տարան Բաբիլոն։
Armenian Eastern Bible 1994
Երկրի աղքատների մի մասին Նաբուզարդան դահճապետը թողեց՝ այգեգործներ ու հողագործներ լինելու համար:
Armenian NEA
Տիրոջ տան պղնձե սյուներն ու խարիսխները և պղնձե մեծ ավազանը, որ Տիրոջ տան մեջ էր, քաղդեացիները ջարդեցին և ամբողջ պղինձը տարան Բաբելոն։