Jeremiah 52:34 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր ռոճիկը մշտատեւ ռոճիկ ըլլալով, անոր կեանքին բոլոր օրերուն մէջ մինչեւ անոր մահուան օրը Բաբելոնի թագաւորին կողմէ ամէն օր անոր կը տրուէր։
Armenian 2018
Իսկ նրա ռոճիկը, մշտական ռոճիկ լինելով, ամեն օր տրվում էր Բաբելոնի թագավորի կողմից մինչև նրա մահվան օրը, նրա կյանքի բոլոր օրերում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա ռոճիկը մշտական ռոճիկ լինելով տրվում էր նորան Բաբիլոնի թագաւոր կողմանէ օր ըստ օրէ մինչեւ նորա մահուան օրը, նորա կեանքի բոլոր օրերումը։
Armenian Eastern Bible 1994
Փոխեց բանտի նրա պատմուճանը, եւ նա ինչքան ժամանակ որ ապրեց՝ ամէն օր միշտ արքայի մօտ էր հաց ուտում:
Armenian NEA
Նրա համար սահմանվեց մշտական ռոճիկ, որը նրա կյանքի ամբողջ ընթացքում բաբելացիների արքայի կողմից տալիս էին նրան օրըստօրե՝ մինչև նրա մահվան օրը։