Jeremiah 6:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Որո՞ւ խօսիմ ու վկայութիւն ընեմ, որ լսեն։ Ահա անոնց ականջները անթլփատ են Եւ չեն կրնար մտիկ ընել։ Ահա Տէրոջը խօսքը անոնց առջեւ անարգուեցաւ, Անկէ չեն ախորժիր։
Armenian 2018
Ո՞ւմ ասեմ և զգուշացնեմ, որ լսեն. նրանց ականջներն ահա փակ են և լսել չեն կարող. ահա Տիրոջ խոսքը նրանց համար «նախատինք եղավ», նրանից չեն ախորժում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ո՞ւմ ասեմ եւ վկայեմ, որ լսեն. ահա նորանց ականջը անթլփատ է, եւ չեն կարող լսել, ահա Տիրոջ խօսքը նորանց համար անարգանք եղաւ, նորանից չեն ախորժում։
Armenian Eastern Bible 1994
Արդ, ո՞ւմ հետ խօսեմ եւ ո՞ւմ մօտ վկայութիւն անեմ, որ լսի. ահաւասիկ նրանց ականջներն անթլփատ են, եւ նրանք չեն
Armenian NEA
Արդ, ո՞ւմ հետ խոսեմ և ո՞ւմ մոտ վկայություն անեմ, որ լսի. ահավասիկ նրանց ականջներն անթլփատ են, և նրանք չեն կարողանում լսել։ Ահա Տիրոջ խոսքը նրանց համար նախատինք եղավ, և այն այլևս ախորժելի չի լինելու նրանց։