Jeremiah 6:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Միթէ իրենց պղծութիւն ըրած ատենը կ՛ամչնա՞ն։ Բնաւ չեն ամչնար Ու պատկառիլ չեն գիտեր։ Անոր համար ինկածներուն մէջ պիտի իյնան, Անոնց այցելութիւն ըրած ատենս պիտի գլորին», կ’ըսէ Տէրը։
Armenian 2018
Պիղծ բաներ անելիս արդյոք ամաչո՞ւմ են. բնավ չեն ամաչում, պատկառել չգիտեն։ Դրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, և երբ ես նրանց պատժելու համար այցելեմ, պիտի տապալվեն»,- ասում է Տերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մի՞թէ ամաչում են պղծութիւն անելիս, ոչ ամաչել են ամաչում, ոչ պատկառել գիտեն. դորա համար պիտի ընկնեն ընկնողների հետ, եւ ես նորանց այցելելիս պիտի գլորուին, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Խայտառակ եղան, որովհետեւ ձախողուեցին, բայց ամօթի զգացում ունեցողների պէս չպատկառեցին եւ իրենց կրած անարգանքի մասին
Armenian NEA
Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց ամոթի զգացում ունեցողների պես չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար իրենց կործանումն են գտնելու, և երբ իրենց այցելելու լինեմ՝ բնաջնջվելու են»,- ասում է Տերը։