Jeremiah 7:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Ու հիմա՝ որովհետեւ այս բոլոր գործերը ըրիք՝ կ’ըսէ Տէրը, Ու երբ ձեզի խօսեցայ կանուխ ելլելով, բայց դուք մտիկ չըրիք, Ձեզ կանչեցի, բայց դուք պատասխան չտուիք.
Armenian 2018
«Եվ հիմա, որովհետև դուք այս բոլոր արարքները գործեցիք,- ասում է Տերը,- հարատևորեն խոսեցի ձեզ հետ, բայց դուք չանսացիք։ Եվ կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հիմա, որովհետեւ դուք արիք այս բոլոր գործերը, ասում է Տէրը, թէեւ խօսեցի ձեզ հետ կանուխ վեր կենալով ու խօսելով, բայց դուք չ'լսեցիք, եւ կանչեցի ձեզ, բայց դուք չ'պատասխանեցիք.
Armenian Eastern Bible 1994
Եւ հիմա, - ասում է Տէրը, - քանի որ դուք այդ բոլոր գործերը կատարեցիք, իսկ ես խօսեցի ձեզ հետ՝ կանխաւ իսկ ասելով այդ
Armenian NEA
Եվ հիմա,- ասում է Տերը,- քանի որ դուք այդ բոլոր գործերը կատարեցիք, իսկ ես խոսեցի ձեզ հետ՝ կանխավ իսկ ասելով այդ մասին, բայց դուք ականջ չդրեցիք ինձ, կանչեցի ձեզ, բայց պատասխան չտվեցիք ինձ։