Jeremiah 7:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տղաքները փայտ կը հաւաքեն, Հայրերը կրակ կը վառեն, Կիները խմոր կը շաղեն՝ Երկնքի թագուհիին բլիթներ շինելու համար Եւ օտար աստուածներու ըմպելի նուէրներ կը մատուցանեն, Որպէս զի զիս բարկացնեն»։
Armenian 2018
Որդիները փայտ են հավաքում, իսկ հայրերը կրակ են վառում, կանայք խմոր են հունցում, որ երկնքի թագուհու համար բլիթներ շինեն և թափելու նվերներ մատուցեն ուրիշ աստվածների, որպեսզի իմ բարկությունը գրգռեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որդիքը փայտեր են ժողովում եւ հայրերը կրակ են վառում, եւ կնիկները խմոր են հունցում, որ երկնքի թագուհիի համար բլիթներ շինեն, եւ թափելու նուէրներ նուիրեն ուրիշ աստուածների, որպէս զի ինձ բարկացնեն։
Armenian Eastern Bible 1994
նրանց որդիները փայտ են հաւաքում, նրանց հայրերը կրակ են վառում, իսկ նրանց կանայք խմոր են հունցում, որպէսզի երկնքի
Armenian NEA
նրանց որդիները փայտ են հավաքում, նրանց հայրերը կրակ են վառում, իսկ նրանց կանայք խմոր են հունցում, որպեսզի երկնքի զորությունների համար կարկանդակ թխեն. ընծաներ են նվիրում օտար աստվածներին, որպեսզի բարկացնեն ինձ։