Jeremiah 7:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Միթէ անոնք զի՞ս կը բարկացնեն, կ’ըսէ Տէրը, Չէ՞ որ իրենց անձը կը խռովեն իրենց երեսին ամօթին համար»։
Armenian 2018
Մի՞թե նրանք ինձ են բարկության գրգռում,- ասում է Տերը,- թե՞ իրենց, իրենց երեսն են ամոթահար անում»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մի՞թէ ինձ են բարկացնում նորանք, ասում է Տէրը. չէ՞ որ իրանց՝ որ ամօթահար անեն իրանց երեսը։
Armenian Eastern Bible 1994
Բայց միթէ ի՞նձ են բարկացնում, - ասում է Տէրը, - թէ՞ իրենք իրենց, եթէ երեսի ամօթ ունենան»։
Armenian NEA
Բայց մի՞թե ինձ են բարկացնում,- ասում է Տերը,- թե՞ իրենք իրենց, որովհետև ամաչելու են իրենք»։