Jeremiah 7:23 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց անոնց հետեւեալը հրամայեցի ու ըսի. ‘Իմ ձայնիս մտիկ ըրէք։ Ես ձեզի Աստուած ըլլամ Ու դուք ինծի ժողովուրդ եղէք։ Ձեզի հրամայուած ճամբաներուն մէջէն քալեցէք, Որպէս զի ձեզի աղէկ ըլլայ’։
Armenian 2018
Այլ այս բանը հրամայեցի նրանց՝ ասելով. “Լսե՛ք իմ ձայնը, ես ձեր Աստվածը կլինեմ, և դուք՝ իմ ժողովուրդը, և գնացե՛ք այն բոլոր ճամփաներով, որ ձեզ հրամայեցի, որպեսզի ձեզ համար բարի լինի”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այլ այս բանը պատուիրեցի նորանց ասելով. Լսեցէք իմ ձայնը, եւ ես ձեզ Աստուած կ'լինեմ, եւ դուք ինձ համար կ'լինէք ժողովուրդ, եւ գնացէք այն բոլոր ճանապարհումը, որ ձեզ պատուիրում եմ, որպէս զի ձեզ համար բարի լինի։
Armenian Eastern Bible 1994
Բայց ա՛յս բանը պատուիրեցի նրանց՝ ասելով. «Ակա՛նջ դրէք իմ ձայնին, եւ ես ձեզ համար Աստուած կը լինեմ, իսկ դուք ինձ
Armenian NEA
Բայց այս բանը պատվիրեցի նրանց՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին, և ես ձեզ համար Աստված կլինեմ, իսկ դուք ինձ համար կլինեք ժողովուրդ և կգնաք իմ այն բոլոր ճանապարհներով, որ ձեզ պատվիրեցի, որպեսզի լավ լինի ձեզ համար”։