Jeremiah 7:32 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Ուստի ահա օրեր պիտի գան, կ’ըսէ Տէրը, Որ ա՛լ Տօփեթ կամ Ենովմի որդիին ձորը պիտի չկոչուի, Հապա՝ Սպանութեան ձոր Եւ Տօփեթի մէջ մեռելներ պիտի թաղեն մինչեւ որ ա՛լ տեղ չմնայ՝ ՝։
Armenian 2018
«Ուրեմն ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ այլևս Տոփեթ կամ Ենովմի որդու ձոր չի կոչվելու, այլ Սպանության ձոր, և Տոփեթում այնքան կթաղեն, որ էլ այլ տեղ չի մնա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ուրեմն ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ չի ասուիլ այլ եւս Տօփեթ կամ Ենովմի որդիի ձոր, այլ Սպանութեան ձոր, եւ Տոփեթումն այնքան կ'թաղեն, որ էլ տեղ չի մնալ։
Armenian Eastern Bible 1994
Ահա թէ ինչու գալու են օրեր, - ասում է Տէրը, - երբ այլեւս չեն ասի Տափեթի բագին կամ Ենոմացիների ձոր, այլ՝
Armenian NEA
Ահա թե ինչու գալու են օրեր,- ասում է Տերը,- երբ այլևս չեն ասի Տափեթի բագին կամ Ենովմացիների ձոր, այլ Սպանվածների ձոր և, տեղի պակասության պատճառով մեռելներին թաղելու են հենց Տափեթի մեջ։