Jeremiah 7:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Արդեօք գողութիւն, մարդասպանութիւն եւ շնութիւն ընելով, Սուտ երդում ընելով եւ Բահաղին խունկ ծխելով, Ձեր չճանչցած օտար աստուածներուն ետեւէն երթալով
Armenian 2018
Մի՞թե գողանաք, սպանեք, շնություն անեք և սուտ երդվեք ու Բահաղին խունկ ծխեք և այլ աստվածների հետևից գնաք, որոնց չեք ճանաչում,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մի՞թէ գողանաք, սպանէք, շնութիւն անէք, եւ սուտ երդում անէք ու Բահաղին խունկ ծխէք, եւ այնպիսի աստուածների ետեւից գնաք, որոնց չէիք ճանաչում.
Armenian Eastern Bible 1994
եւ գողանաք, սպանէք, շնութիւն անէք, սուտ երդում տաք, խնկարկէք Բահաղին, հետեւէք օտար սուտ աստուածներին, որոնց չէք
Armenian NEA
և գողանաք, սպանեք, շնություն անեք, սուտ երդում տաք, խնկարկեք Բահաղին, հետևեք օտար սուտ աստվածներին, որոնց չեք ճանաչում, ապա ձեզ բաժին կհասնի չարիքը։