Jeremiah 8:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Միթէ իրենց պղծութիւն ըրած ատենը կ’ամչնա՞ն։ Բնաւ չեն ամչնար Ու պատկառիլ չեն գիտեր։ Անոր համար ինկածներուն մէջ պիտի իյնան»։ «Անոնց այցելութիւն եղած ատենը պիտի գլորին», կ’ըսէ Տէրը։
Armenian 2018
Մի՞թե կամաչեն, որ պիղծ բան գործեցին, բայց ամաչելը չեն ամաչում և ոչ էլ պատկառել գիտեն։ Սրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, նրանց այցելելու ժամանակ պիտի գլորվեն»,- ասում է Տերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Պէտք է ամաչէին, որ պղծութիւն գործեցին. բայց ոչ ամաչել են ամաչում, եւ ոչ պատկառել գիտեն. սորա համար պիտի ընկնեն ընկնողների հետ, նորանց այցելելու ժամանակին պիտի գլորուին, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Պիտի ամաչե՞ն, որ պղծութիւն գործեցին։ Սակայն այդպէս էլ ամօթ ու ամաչել չիմացան եւ մտքներում պատկառանք չզգացին, դրա
Armenian NEA
Պիտի ամաչե՞ն, որ պղծություն գործեցին։ Սակայն այդպես էլ ամոթ ու ամաչել չիմացան և մտքներում պատկառանք չզգացին, դրա համար երբ իրենց այցելելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն և ուժասպառ լինեն,- ասում է Տերը։