Jeremiah 8:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ պիտի ցրուեն զանոնք արեւուն առջեւ ու լուսնին առջեւ Եւ երկնքի բոլոր զօրքերուն առջեւ, Որոնք սիրեցին ու անոնց ծառայեցին Եւ անոնց ետեւէն գացին Ու զանոնք փնտռեցին եւ անոնց երկրպագութիւն ըրին։ Անոնք պիտի չհաւաքուին ու պիտի չթաղուին, Երկրի երեսին վրայ աղբի պէս պիտի ըլլան»։
Armenian 2018
և կփռեն արեգակի առաջ, լուսնի առաջ և երկնքի բոլոր զորքերի առաջ, որոնց սիրեցին և ծառայեցին, որոնց հետևեցին, որոնց փնտրեցին և երկրպագեցին. ո՛չ պիտի հավաքվեն, ո՛չ էլ թաղվեն, կեղտի պես պիտի լինեն երկրի երեսի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կ'փռեն նորանց արեգակի դէմ, լուսնի դէմ եւ երկնքի բոլոր զօրքերի դէմ, որոնց սիրեցին, որոնց ծառայեցին, եւ որոնց հետեւեցին, որոնց խնդրեցին եւ որոնց երկրպագեցին. ոչ պիտի հաւաքուին, ոչ էլ թաղուին. աղբ պիտի դառնան երկրի երեսի վերայ։
Armenian Eastern Bible 1994
պիտի չորացնեն արեւի տակ, լուսնի եւ բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զօրութիւնների առաջ, որոնց սիրեցին ու
Armenian NEA
պիտի չորացնեն արևի տակ, լուսնի և բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զորությունների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց հետևից ընթացան և որոնց ապավինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշավակ են լինելու,