Job 1:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երբ անիկա տակաւին կը խօսէր, ուրիշ մէկն ալ եկաւ ու ըսաւ. «Երկնքէն Աստուծոյ կրակը իջաւ ու հօտերը եւ ծառաները այրեց ու զանոնք սպառեց եւ միայն ես ազատեցայ եւ եկայ որ քեզի պատմեմ»։
Armenian 2018
Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Աստծու կրակը երկնքից թափվեց և հոտերն ու ծառաներին այրեց, նրանց ոչնչացրեց։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Աստուծոյ կրակը թափուեցաւ երկնքից եւ այրեց հօտերին ու ծառաներին եւ նորանց սպառեց. Ու մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։
Armenian Eastern Bible 1994
Եւ մինչ նա խօսում էր, մի ուրիշ պատգամաբեր եկաւ ու Յոբին ասաց. «Երկնքից կրակ թափուեց ու այրեց հօտերը, հովիւներին էլ
Armenian NEA
Եվ մինչ նա խոսում էր, մի ուրիշ գուժկան եկավ ու Հոբին ասաց. «Երկնքից կրակ թափվեց ու այրեց հոտերը, հովիվներին էլ նույն ձևով ճարակեց։ Միայն ես փրկվեցի ու եկա քեզ պատմելու»։