Job 15:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Չարը իր բոլոր օրերուն մէջ տանջանք կը կրէ Ու բռնաւորին քիչ տարիներ պահուած են։
Armenian 2018
Ամբարիշտն իր բոլոր օրերին տանջվում է, ու բռնավորի համար հաշվված տարիներ են պահված։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Չարը տանջվում է իր բոլոր օրերումը, եւ քիչ տարիք են պահուած բռնաւորի համար։
Armenian Eastern Bible 1994
Ամբարշտի ամբողջ կեանքը հոգսերով է անցնում, ու տարիները բռնակալ մարդուն հաշուով են տրուած։
Armenian NEA
Ամբարիշտի ամբողջ կյանքը հոգսերով է անցնում, տարիները բռնակալ մարդուն հաշվով են տրված։