Job 29:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Արդարութիւն կը հագնէի։ Անիկա էր իմ հանդերձս։ Ու ուղղամտութիւնը պատմուճանի ու խոյրի պէս էր։
Armenian 2018
Արդարությամբ էի զգեստավորված և նրանով զգեստավորվում էի. իրավունքը պատմուճան և խույր էր ինձ համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Արդարութիւն էի հագած եւ հագնում էի, պատմուճան եւ խոյր էր իմ դատաստանը։
Armenian Eastern Bible 1994
Արդարութեամբ էի զգեստաւորուել եւ իրաւունքը թիկնոցի նման գցել ինձ վրայ։
Armenian NEA
Արդարությամբ էի զգեստավորվել և իրավունքը թիկնոցի նման գցել ինձ վրա։