Job 32:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Նաեւ իր բարկութիւնը բորբոքեցաւ անոր երեք բարեկամներուն դէմ, որովհետեւ պատասխան չգտան, թէեւ Յոբը յանցաւոր հանեցին։
Armenian 2018
Եվ նրա բարկությունն իր երեք ընկերների դեմ էլ բորբոքվեց նրա համար, որ պատասխան չգտան, թեև Հոբին հանցավոր էին հանում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ իր երեք ընկերների դէմ էլ բորբոքուեց նորա բարկութիւնը, նորա համար որ պատասխան չգտան, եւ Յոբին յանցաւոր էին անում։
Armenian Eastern Bible 1994
Նա սաստիկ բարկացաւ նաեւ նրա երեք բարեկամների վրայ, քանի որ Յոբի պատասխանը չէին կարողացել տալ, նրա ամբարիշտ լինելը
Armenian NEA
Նա սաստիկ բարկացավ նաև նրա երեք բարեկամների վրա, քանի որ Հոբին պատասխան չէին կարողացել տալ, նրա ամբարիշտ լինելը ցույց չէին տվել։