Job 33:24 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն անոր ողորմելով պիտի ըսէ. ‘Ազատէ զանիկա, որպէս զի գերեզմանը չիջնէ։ Ես քաւութիւն մը գտայ։
Armenian 2018
Այն ժամանակ ողորմում է նրան և ասում. “Գերեզման իջնելուց ազատի՛ր նրան. ես քավություն եմ գտել”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ նա ողորմում է նորան եւ ասում. Ազատիր նորան կորուստն իջնելուց. Ես քաւութիւն եմ գտել։
Armenian Eastern Bible 1994
թէ որ գիտակցի ու իր սրտով դառնայ դէպի Տէրը, խոստովանի մարդն իր մեղքերը, ցոյց տայ իր անմտութիւնը։ Այն ժամանակ Տէրը
Armenian NEA
այն ժամանակ Տերը կպաշտպանի նրան, որ մահվան գիրկը չընկնի։ Կնորոգի նրա մարմինը, ինչպես ծեփը պատի, ու նրա ոսկորները ծուծով կլցվեն։