Job 34:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ան՝ որ իշխաններուն աչառութիւն չ’ըներ Ու հարուստը աղքատէն աւելի չի խնամեր, Որովհետեւ անոնք բոլորն ալ իր ձեռքերուն գործերն են,
Armenian 2018
Նա իշխաններին աչառություն չի անի, հարուստին աղքատից ավելի ուշադրություն չի դարձնի, որովհետև բոլորն էլ նրա ձեռքի գործն են։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նա որ իշխաններին աչառութիւն չի անիլ, եւ հարուստին աւելի ուշադրութիւն չի անիլ աղքատիցը, որովհետեւ ամենքն էլ նորա ձեռքի գործն են։
Armenian Eastern Bible 1994
Նա չի պատկառել մեծապատիւ մարդկանցից, աւելի պատիւ չի ընծայել երեւելի մարդկանց, քան աղքատներին։
Armenian NEA
Նա չի պատկառել մեծապատիվ մարդկանցից, ոչ էլ պատիվ է ընծայել երևելի մարդկանց կամ մեծարել։