Job 34:33 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Արդեօք քու ուզածի՞դ պէս պիտի հատուցանէ, որ հակառակ կը կենաս. Քանզի դո՛ւն ընտրելու ես, ո՛չ թէ ես. Ուրեմն ինչ որ գիտես, խօսէ՛։
Armenian 2018
Մի՞թե քո ուզածի պես է հատուցելու, որ դու հակառակվում ես։ Ուրեմն դո՛ւ պետք է ընտրես, ոչ թե ես։ Ինչ որ գիտես, ասա՛։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մի՞թէ քո գաղափարի պէս է հատուցանելու, որ դու հակառակում ես. Ուրեմն դու պիտի ընտրես եւ ոչ թէ ես. Ինչ որ գիտես՝ ասիր։
Armenian Eastern Bible 1994
Մի՞թէ մէկը քեզնից դա պահանջելու է, որ դու մերժում ես։ Դու ես ընտրել, ոչ թէ ես, իսկ եթէ մի բան գիտես՝ ասա՛։
Armenian NEA
Մի՞թե մեկը քեզնից դա պահանջելու է, որ մերժում ես։ Դու ես ընտրել, ոչ թե ես, իսկ եթե մի բան գիտես, ասա՛։