Job 36:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քեզ ալ նեղութենէ պիտի ազատէր Ու այնպիսի ընդարձակութեան բերէր, ուր նեղութիւն չկայ Ու քու սեղանդ դրուածը պարարտութեամբ լեցուն պիտի ըլլար։
Armenian 2018
Քեզ էլ նեղության երախից մի ընդարձակ տեղ կհաներ, որտեղ նեղություն չկա, ու քո սեղանի վրա դրվածը պարարտալից կլիներ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Քեզ էլ կհանէր նեղութեան երախիցը մի ընդարձակ տեղ, ուր որ նեղութիւն չկայ, եւ քո սեղանի վերայ դրուածը պարարտալի կլինէր։
Armenian Eastern Bible 1994
քեզ էլ փրկեց թշնամու երախից։ Քո տակ գտնուող անդնդից ազատեց քեզ ու առաջդ պարարտութեամբ լի սեղան դրեց։
Armenian NEA
քեզ էլ փրկեց թշնամու երախից։ Իր տակ գտնվող անդունդներից ազատեց քեզ ու առաջդ ճոխությամբ լի սեղան դրեց։