Job 36:29 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բայց ոեւէ մէկը ամպերուն տարածուիլը Ու անոր վրանին գոռումը կրնա՞յ հասկնալ։
Armenian 2018
Ո՞վ կարող է հասկանալ, թե ինչպե՛ս է տարածում ամպերը և կամ ինչպե՛ս է որոտում իր վրանից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մանաւանդ եթէ մէկը հասկանայ ամպերի տարածուիլը, նորա վրանների ճարճատմունքը։
Armenian Eastern Bible 1994
Իսկ դու կ՚իմանա՞ս ամպերի սփռուելը կամ նրա վրանի չափերը։
Armenian NEA
Իսկ դու կիմանա՞ս ամպերի սփռվելը կամ նրա վրանի չափերը։