Job 38:41 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ո՞վ կը պատրաստէ ագռաւին իր որսը, Երբ անոր ձագերը Աստուծոյ կ’աղաղակեն Եւ ուտելիք չունենալնուն համար կը թափառին»։
Armenian 2018
Ագռավի համար նրա որսն ո՞վ է պատրաստում, երբ նրա ձագերն առ Աստված են աղաղակում և կերի պակասի պատճառով թափառում»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ո՞վ է ագռաւի համար նորա որսը պատրաստում, երբոր նորա ձագերն աղաղակում են առ Աստուած, եւ թափառում առանց ուտեստի։
Armenian Eastern Bible 1994
Ո՞վ է ագռաւների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը ձայները Տիրոջն ուղղեն, մոլորուած՝ ուտելիք խնդրեն։
Armenian NEA
Ո՞վ է ագռավների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը Տիրոջն աղաղակեն, մոլորված՝ ուտելիք խնդրեն։