Job 6:27 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Մանաւանդ որբին համար որոգայթ կը լարէք Ու ձեր բարեկամին համար հոր կը փորէք։
Armenian 2018
Նույնիսկ որբի՛ վրա վիճակ կգցեիք ու ձեր բարեկամին կվաճառեիք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նոյն իսկ որբի վերայ վիճակ կգցէիք. Եւ ձեր բարեկամին կվաճառէիք։
Armenian Eastern Bible 1994
Բայց քանի հասել էք ինձ վրայ, իբրեւ մի որբուկի, շարժուել էք բարեկամի վրայ ձեր, -
Armenian NEA
Բայց քանի ելել եք ինձ վրա՝ իբրև մի որբուկի, շարժվել եք ձեր բարեկամի վրա,