Joel 1:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քուրձ հագէ՛ք ու ողբացէ՛ք, ո՛վ քահանաներ. Հառաչեցէ՛ք, ո՛վ խորանին պաշտօնեաներ. Եկէ՛ք, ո՛վ իմ Աստուծոյս ծառաները, Գիշերը քուրձերու մէջ անցուցէ՛ք, Քանզի հացի ընծան ու ըմպելի նուէրը Ձեր Աստուծոյն տունէն վերցուեցան։
Armenian 2018
Քո՛ւրձ հագեք և սո՛ւգ արեք, ո՛վ քահանաներ, ողբացե՛ք, ո՛վ զոհասեղանի ծառաներ, եկե՛ք, գիշերը քուրձերով անցկացրե՛ք, ո՛վ իմ Աստծու ծառաներ, որովհետև ձեր Աստծու տնից վերացել են հացի ընծան և հեղման գինին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Գօտեւորուեցէք քուրձով եւ սուգ արէք, ով քահանաներ, ողբացէք, ով սեղանի սպասաւորներ, եկէք՝ գիշերը քուրձերով անցրէք, ով իմ Աստուծոյ սպասաւորները, որ խափանուել է ձեր Աստուծոյ տանիցը հացի ընծան եւ նուէրը։
Armenian Eastern Bible 1994
Մարդո՛ւ որդիներ, քուրձե՛ր հագէք, ողբացէ՛ք քահանանե՛ր, սգացէ՛ք, խորանի՛ պաշտօնեաներ, մտէ՛ք, ննջեցէ՛ք, քուրձ հագած
Armenian NEA
Քո՛ւրձ հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սո՛ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, քուրձո՛վ քնեք, Աստծու պաշտոնյանե՛ր, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պատարագները։