Joel 1:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անիկա իմ որթատունկս աւերեց Եւ իմ թզենիս կոտրտեց։ Զանոնք բոլորովին կեղուեց ու վար ձգեց, Անոնց ճիւղերը ճերմկցուեցան։
Armenian 2018
Նա իմ որթատունկն ավերեց, թզենին կոտրատեց, ամբողջովին պլոկեց ու դեն նետեց. նրա ճյուղերը ճերմակեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նա իմ որթը աւերեց, թզենիս կոտրատեց, բոլորովին պլոկեց ու դէն գցեց. նորա ուռերը սպիտակացան։
Armenian Eastern Bible 1994
Նա ապականեց իմ որթատունկը եւ իմ թզենիները խորտակեց, ցնցելով ցնցեց, գցեց այն եւ կեղեւից մերկացրեց նրա ճիւղերը:
Armenian NEA
Ավերեց իմ որթատունկը և իմ թզենիները ոչնչացրեց, ամբողջությամբ ցնցեց ու գցեց այն և կեղևահան արեց նրա ճյուղերը։