Joel 1:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Հացի ընծան ու ըմպելի նուէրը Տէրոջը տունէն կտրուեցան։ Տէրոջը պաշտօնը կատարող քահանաները սուգ կը բռնեն։
Armenian 2018
Հացի ընծան և հեղման գինին կտրվել են Տիրոջ տնից, սուգ են անում Տիրոջ ծառաները՝ քահանաները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Հացի ընծան եւ նուէրը կտրուել է Տիրոջը տանիցը, սուգ են անում Տիրոջը ծառայող քահանաները։
Armenian Eastern Bible 1994
Վերացան զոհերն ու զենումը Տիրոջ տնից, սգացէ՛ք քահանանե՛ր՝ խորանի պաշտօնեանե՛ր,
Armenian NEA
Զոհաբերություններն ու պատարագները վերացան Տիրոջ տնից. սո՛ւգ արեք, քահանանե՛ր՝ զոհասեղանի պաշտոնյանե՛ր,