Joel 2:23 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ դո՛ւք, ո՛վ Սիօնի որդիներ, Ձեր Տէր Աստուծմով ցնծացէ՛ք եւ ուրախ եղէ՛ք, Քանզի անիկա պէտք եղած չափով առաջին անձրեւը ձեզի պիտի տայ, Ձեզի անձրեւ պիտի տեղացնէ, առաջին անձրեւն ու վերջին անձրեւը առաջուան պէս։
Armenian 2018
Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, որովհետև արդարորեն ձեզ աշնանային անձրևներ պարգևեց և հիմա ձեզ տալիս է առատ տեղումներ՝ աշնանային և գարնանային անձրև՝ առաջվա պես։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ով Սիօնի որդիք, ցնծացէք եւ ուրախացէք Տիրոջմով՝ ձեր Աստուծով. որ կտայ ձեզ ուսուցիչ արդարութեան համար. եւ ձեզ համար անձրեւ կիջեցնէ՝ առաջի եւ վերջի անձրեւ առաջուայ պէս։
Armenian Eastern Bible 1994
Սիոնի՛ որդիներ, ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք ձեր Տէր Աստուծով, քանի որ Տէրը արդար կերակուր տուեց ձեզ եւ ձեզ համար կը
Armenian NEA
Սիոնի՛ որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, քանի որ Տերը ձեզ արդար կերակուր տվեց. և ձեզ համար կտեղան գարնանային և աշնանային անձրևները, ինչպես նախկինում։