Joel 2:25 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Կրկին ձեզի պիտի տամ այն տարիներուն պտուղները, Որոնք մարախը, ջորեակը, գրուիճն ու խառնիճը, Ձեր մէջ ղրկած իմ մեծ բանակս, կերան։
Armenian 2018
Եվ ես ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը, իմ այն մեծ զորքը, որ ուղարկեցի ձեր մեջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես կհատուցանեմ ձեզ այն տարիները, որ կերան մորեխը, ջորեակը, երեւիլը եւ խառնիճը, այն իմ մեծ զօրքը որ ուղարկեցի ձեր մէջը։
Armenian Eastern Bible 1994
Եւ այն տարիների դիմաց, ինչ որ մորեխը, ջորեակն ու թրթուրը կերան, կը հատուցեմ ձեզ իմ մեծ զօրքով, որ ուղարկեցի ձեզ
Armenian NEA
Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, և իմ մեծ զորքը, որ ուղարկեցի ձեզ վրա։