John 12:38 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Որպէս զի կատարուի Եսայի մարգարէին խօսքը, որ ըսաւ. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին եւ Տէրոջը բազուկը որո՞ւ յայտնուեցաւ»։
Armenian 2017
որպէս զի կատարուի Եսայի մարգարէին խօսքը, որ ըսաւ. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին եւ Տէրոջը բազուկը որո՞ւ յայտնուեցաւ»։
Armenian 2018
որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին, և Տիրոջ բազուկն ո՞ւմ հայտնվեց» ։
Armenian 2019
որպէսզի իրականանայ ինչ որ Աստուած ըսած էր Եսայի մարգարէի բերնով.– « Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, Տիրոջ զօրութիւնը որո՞ւն յայտնուեցաւ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որ Եսայիա մարգարէի խօսքը կատարուի, որ ասեց. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։
Armenian Eastern Bible 1994
որպէսզի կատարուէր Եսայի մարգարէի խօսքը, որ ասաց. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ
Armenian NEA
որպեսզի իրականանար Եսայի մարգարեի խոսքը, որ ասաց. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին, և Տիրոջ բազուկն ո՞ւմ հայտնվեց» ։
Armenian Western NT 1994?
որպէսզի իրագործուի Եսայի մարգարէին խօսքը՝ որ ըսած էր. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, ու Տէրոջ բազուկը որո՞ւն յայտնուեցաւ»: