John 15:20 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Մտքերնիդ բերէք այն խօսքը, որ ձեզի ըսի թէ՝ ‘Ծառան իր տիրոջմէն մեծ չէ’։ Եթէ զիս հալածեցին, ձե՛զ ալ պիտի հալածեն։ Եթէ իմ խօսքս պահեցին, ձե՛րն ալ պիտի պահեն։
Armenian 2017
Մտքերնիդ բերէք այն խօսքը, որ ձեզի ըսի թէ՝ ‘Ծառան իր տիրոջմէն մեծ չէ’։ Եթէ զիս հալածեցին, ձե՛զ ալ պիտի հալածեն։ Եթէ իմ խօսքս պահեցին, ձե՛րն ալ պիտի պահեն։
Armenian 2018
Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի. "Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը"։ Եթե ինձ հալածեցին, ձեզ նույնպես հալածելու են. եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։
Armenian 2019
Յիշեցէ՛ք այն խօսքը որ ըսի ձեզի, թէ «Ծառան իր տիրոջմէ աւելի մեծ չէ»։ Եթէ զիս հալածեցին, ձեզ ալ պիտի հալածեն. եթէ իմ խօսքերս գործադրեցին, ապա ձերն ալ պիտի գործադրեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Յիշեցէք այն խօսքն, որ ես ասեցի ձեզ թէ՝ ծառան իր Տէրիցը մեծ չէ. եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու. եթէ իմ խօսքը պահեցին՝ ձերն էլ կպահեն։
Armenian Eastern Bible 1994
Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ
Armenian NEA
Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի՝ “Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը”. եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն, եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն։
Armenian Western NT 1994?
Յիշեցէ՛ք այն խօսքը՝ որ ըսի ձեզի. “Ծառան իր տիրոջմէն մեծ չէ”. եթէ հալածեցին զիս, պիտի հալածեն նաեւ ձեզ. եթէ պահեցին իմ խօսքս, պիտի պահեն նաեւ ձերը: