John 17:2 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ինչպէս իրեն իշխանութիւն տուիր ամէն մարմնի վրայ որ յաւիտենական կեանք տայ այն ամենուն զոր իրեն տուիր։
Armenian 2017
ինչպէս իրեն իշխանութիւն տուիր ամէն մարմնի վրայ որ յաւիտենական կեանք տայ այն ամենուն զոր իրեն տուիր։
Armenian 2018
Ինչպես դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, այնպես էլ նա հավիտենական կյանք կտա բոլոր նրանց, ովքեր նրան հավատացին։
Armenian 2019
Դուն անոր իշխանութիւն տուիր ամբողջ մարդկութեան վրայ, որպէսզի յաւիտենական կեանք տայ բոլոր անոնց՝ որ իրեն տուիր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ինչպէս նորան իշխանութիւն տուիր ամեն մարմնի վերայ որ յաւիտենական կեանք տայ այն ամենին՝ որ տուիր նորան։
Armenian Eastern Bible 1994
ինչպէս որ նրան իշխանութիւն տուեցիր բոլոր մարդկանց վրայ, որպէսզի յաւիտենական կեանք տայ այն ամենքին, որ նրան տուեցիր:
Armenian NEA
Ինչպես որ նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որոնց դու նրան տվեցիր։
Armenian Western NT 1994?
քանի իշխանութիւն տուիր իրեն ամէն մարմինի վրայ, որ տայ յաւիտենական կեանքը բոլոր անոնց՝ որ տուիր իրեն: