John 18:25 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Սիմոն Պետրոս ալ հոն կայներ էր ու կը տաքնար եւ ըսին իրեն. «Միթէ դո՞ւն ալ անոր աշակերտներէն ես»։ Անիկա ուրացաւ ու ըսաւ թէ «Չեմ»։
Armenian 2017
Սիմոն Պետրոս ալ հոն կայներ էր ու կը տաքնար եւ ըսին իրեն. «Միթէ դո՞ւն ալ անոր աշակերտներէն ես»։ Անիկա ուրացաւ ու ըսաւ թէ «Չեմ»։
Armenian 2018
Այնտեղ, որտեղ Սիմոն Պետրոսը կանգնել և տաքանում էր, նրան ասացին. «Գուցե դու է՞լ ես նրա աշակերտներից»։ Նա ուրացավ և ասաց. «Ո՛չ, չեմ»։
Armenian 2019
Մինչ Սիմոն Պետրոս հոն կեցած էր ու կը տաքնար, հարցուցին իրեն. – Արդեօք դուն ալ անոր աշակերտներէն չե՞ս։ Անիկա ուրացաւ եւ պատասխանեց. – Ո՛չ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սիմօն Պետրոսը կանգնած տաքանում էր. նորան ասեցին, Մի՞թէ դու էլ նորա աշակերտներիցն ես. նա ուրացաւ եւ ասեց՝ Չեմ։
Armenian Eastern Bible 1994
Եւ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր ու տաքանում էր. նրան ասացին. «Մի՞թէ դու էլ նրա աշակերտներից ես»: Նա ուրացաւ եւ
Armenian NEA
Եվ Սիմոն Պետրոսն այնտեղ կանգնած տաքանում էր։ Նրան ասացին. «Չէ՞ որ դու էլ նրա աշակերտներից ես»։ Նա ուրացավ ու ասաց. «Ո՛չ, չեմ»։
Armenian Western NT 1994?
Սիմոն Պետրոս կայնած էր հոն, ու կը տաքնար: Ուրեմն ըսին իրեն. «Միթէ դո՞ւն ալ անոր աշակերտներէն ես»: Ան ուրացաւ՝ ըսելով. «Չե՛մ»: