John 18:3 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Յուդա զինուորներու գունդ մը ու քահանայապետներէն եւ փարիսեցիներէն սպասաւորներ իրեն հետ առնելով՝ այն տեղը գնաց ջահերով ու լապտերներով ու զէնքերով։
Armenian 2017
Յուդա զինուորներու գունդ մը ու քահանայապետներէն եւ Փարիսեցիներէն սպասաւորներ իրեն հետ առնելով՝ այն տեղը գնաց ջահերով ու լապտերներով ու զէնքերով։
Armenian 2018
Եվ Հուդան, իր հետ վերցնելով զինվորների գունդն ու տաճարի պահակներին, որոնց իրեն տվել էին քահանայապետներն ու փարիսեցիները, ջահերով, լապտերներով ու զենքերով եկավ այնտեղ։
Armenian 2019
Ուստի, Յուդա իր հետ առնելով զինուորներու գունդ մը եւ աւագ քահանաներուն ու Փարիսեցիներուն կողմէ ղրկուած սպասաւորները, եկաւ պարտէզ։ Անոնք զինուած էին եւ ունէին ջահեր եւ լապտերներ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յուդան զինուորների գունդը եւ քահանայապետներից եւ Փարիսեցիներից սպասաւորներ առնելով եկաւ այնտեղ ջահերով եւ լապտերներով եւ զէնքերով։
Armenian Eastern Bible 1994
Եւ Յուդան իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ՝ ուղարկուած քահանայապետներից ու փարիսեցիներից, այնտեղ եկաւ ջահերով,
Armenian NEA
Եվ Հուդան, իր հետ վերցնելով գունդը և քահանայապետների ու փարիսեցիների կողմից ուղարկված պահակների, այնտեղ եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով։
Armenian Western NT 1994?
Ուստի Յուդա, առնելով իրեն հետ զինուորներուն գունդը, եւ սպասաւորներ՝ քահանայապետներէն ու Փարիսեցիներէն, եկաւ հոն՝ ջահերով, լապտերներով եւ զէնքերով: