John 19:15 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Բայց անոնք աղաղակեցին. «Վերցո՛ւր, վերցո՛ւր, խա՛չը հանէ ատիկա»։ Պիղատոս ըսաւ անոնց. «Ձեր թագաւորը խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխան տուին. «Մենք կայսրէն զատ թագաւոր չունինք»։
Armenian 2017
Բայց անոնք աղաղակեցին. «Վերցո՛ւր, վերցո՛ւր, խա՛չը հանէ ատիկա»։ Պիղատոս ըսաւ անոնց. «Ձեր թագաւորը խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխան տուին. «Մենք Կայսրէն զատ թագաւոր չունինք»։
Armenian 2018
Իսկ նրանք աղաղակում էին. «Վերցրո՛ւ, վերցրո՛ւ և խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ձեր թագավորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Մենք բացի կայսրից ուրիշ թագավոր չունենք»։
Armenian 2019
Բայց անոնք աղաղակեցին. – Սպաննէ՛ զայն, սպաննէ՜ զայն. խա՛չը հանէ զինք։ Պիղատոս հարցուց. – Ձեր թագաւորը խա՞չը հանեմ։ Աւագ քահանաները պատասխանեցին. – Մենք կայսրէն զատ ուրիշ թագաւոր չունի՛նք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իսկ նորանք աղաղակում էին, Վեր առ, վեր առ՝ եւ խաչիր դորան. Պիղատոսը նորանց ասեց. Ձեր թագաւո՞րը խաչեմ։ Քահանայապետները պատասխանեցին. Մենք թագաւոր չունինք բացի կայսրից։
Armenian Eastern Bible 1994
Զատկի նախօրէն էր, եւ կէսօրուայ մօտ էր: Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագաւորը՝ ձեզ»:
Armenian NEA
Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ, վերացրո՛ւ դրան մեր միջից և խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց հարցրեց. «Ես ձեր թագավորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Մենք այլ թագավոր չունենք, կայսրից բացի»։
Armenian Western NT 1994?
Բայց անոնք պոռացին. «Վերցո՛ւր, վերցո՛ւր, խաչէ՛ զայն»: Պիղատոս ըսաւ անոնց. «Ձեր թագաւո՞րը խաչեմ»: Քահանայապետները պատասխանեցին. «Մենք թագաւոր չունինք՝ կայսրէն զատ»: