John 19:41 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Այն տեղը, ուր խաչուեցաւ, պարտէզ մը կար ու այն պարտէզին մէջ նոր գերեզման մը, որուն մէջ ամենեւին մարդ դրուած չէր։
Armenian 2017
Այն տեղը, ուր խաչուեցաւ, պարտէզ մը կար ու այն պարտէզին մէջ նոր գերեզման մը, որուն մէջ ամենեւին մարդ դրուած չէր։
Armenian 2018
Խաչելության վայրում մի պարտեզ կար, պարտեզում՝ մի նոր գերեզման, որտեղ երբեք ոչ ոք չէր դրվել։
Armenian 2019
Յիսուսի խաչուած տեղը պարտէզ մը կար եւ պարտէզին մէջ՝ ժայռափոր նոր գերեզման մը, ուր երբեք մէկը չէր թաղուած։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն տեղը, ուր որ խաչուեցաւ, մի պարտէզ կար, եւ այն պարտէզումը մի նոր գերեզման, որ նորանում երբէք ոչ ոք չէր դրուած։
Armenian Eastern Bible 1994
Նիկոդեմոսը, որ առաջին անգամ գիշերով Յիսուսի մօտ էր եկել, բերեց մօտ հարիւր լիտր զմուռս՝ հալուէի հետ խառնուած:
Armenian NEA
Խաչելության վայրում մի պարտեզ կար, պարտեզում՝ մի նոր գերեզման, որի մեջ երբեք որևէ մեկը չէր դրվել։
Armenian Western NT 1994?
Այն տեղը ուր խաչուեցաւ՝ պարտէզ մը կար, եւ պարտէզին մէջ՝ նոր գերեզման մը, որուն մէջ ամե՛նեւին մարդ դրուած չէր: