John 3:26 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Աշակերտները գացին Յովհաննէսին եւ անոր ըսին. «Ռա՛բբի, անիկա որ քեզի հետ Յորդանանի անդիի կողմն էր, որուն համար դուն վկայութիւն տուիր, ահա ինք կը մկրտէ եւ ամէնքը անոր կ’երթան»։
Armenian 2017
Աշակերտները գացին Յովհաննէսին եւ անոր ըսին. «Ռա՛բբի, անիկա որ քեզի հետ Յորդանանի անդիի կողմն էր, որուն համար դուն վկայութիւն տուիր, ահա ինք կը մկրտէ եւ ամէնքը անոր կ’երթան»։
Armenian 2018
Եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռա՛բբի, նա, որ քեզ հետ Հորդանանի մյուս կողմում էր, որի մասին դու վկայեցիր, ահա նա մկրտում է, և ամենքը նրա մոտ են գալիս»։
Armenian 2019
Այդ աշակերտները Յովհաննէսին եկան եւ ըսին. – Վարդապե՛տ, ան որ քեզի հետ էր Յորդանան գետին միւս կողմը եւ որուն մասին վկայութիւն տուիր, ահաւասիկ ինք ալ կը մկրտէ, ու բոլորն ալ իրեն կ՚երթան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովհաննէսի մօտ եկան եւ ասեցին նորան. Ռաբբի, նա որ Յորդանանի այն կողմումն էր քեզ հետ, որի համար դու վկայեցիր, ահա նա մկրտում է, եւ ամենքը նորա մօտ են գալիս։
Armenian Eastern Bible 1994
Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու
Armenian NEA
Նրանք եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր, ահավասիկ նա մկրտում է, և ամենքը գալիս են նրա մոտ»։
Armenian Western NT 1994?
Ու եկան Յովհաննէսի քով եւ ըսին անոր. «Ռաբբի՛, ա՛ն որ քեզի հետ՝ Յորդանանի միւս կողմն էր, որուն մասին դուն վկայեցիր, ահա՛ ի՛նք կը մկրտէ ու բոլորը կ՚երթան անոր»: