John 6:71 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Յիսուս պատասխան տուաւ անոնց. «Ես ձեզ տասներկուքդ չընտրեցի՞, բայց ձեզմէ մէկը սատանայ է»։ Ասիկա կ’ըսէր Իսկարիովտացի Սիմոնեան Յուդային համար, վասն զի անիկա էր որ զինք պիտի մատնէր, թէեւ տասներկուքէն մէկն էր։
Armenian 2017
Յիսուս պատասխան տուաւ անոնց. «Ես ձեզ տասներկուքդ չընտրեցի՞, բայց ձեզմէ մէկը սատանայ է»։ Ասիկա կ’ըսէր Իսկարիովտացի Սիմոնեան Յուդային համար, վասն զի անիկա էր որ զինք պիտի մատնէր, թէեւ տասներկուքէն մէկն էր։
Armenian 2018
Եվ նա Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին էր ասում, որովհետև նա էր տասներկուսից մեկը, որ մատնելու էր նրան։
Armenian 2019
Յիսուս կ՚ակնարկէր Սիմոնի որդի Յուդա Իսկարիոտացիին, որ պիտի մատնէր զինք. եւ անիկա տասներկու աշակերտներէն մէկն էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Յիսուսը պատասխանեց նորանց. Չէ՞ որ ես ձեզ տասնեւերկուսիդ ընտրեցի, եւ ձեզանից մէկը սատանայ է։
Armenian Eastern Bible 1994
Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եւ ձեզանից մէկը սատանայ է»:
Armenian NEA
Նա խոսում էր Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին, որովհետև հենց նա էր մատնելու նրան, և նա տասներկուսից մեկն էր։
Armenian Western NT 1994?
Յիսուս պատասխանեց անոնց. «Ես չընտրեցի՞ ձեզ՝ տասներկուքդ. բայց ձեզմէ մէկը չարախօս է»: Ան կը խօսէր Իսկարիովտացի Սիմոնեան Յուդայի մասին, որովհետեւ անիկա՛ էր որ պիտի մատնէր զինք, թէպէտ տասներկուքէն մէկն էր: